ԱՌԱՋՆԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ/ AIDE D’URGENCE AUX DÉPLACÉS D’ARTSAKH

Արցախի բնակչության ավելի քան կեսը կորցրել է իրենց տները։ Շատերը նույնիսկ չեն հասցրել առաջնային անհրաժեշտության իրեր վերցնել իրենց հետ։

 Այս պահին հիմնական պահանջներից են տաք հագուստը, անկողնային և այլ կենցաղային պարագաները։ Այս ծրագրի նպատակն է բավարարել նշված պահանջները։

Plus de la moitié de la population d'Artsakh a perdu sa maison. Une partie des réfugiés est arrivée en Arménie sans avoir la possibilité de récupérer des affaires de première nécessité. Les demandes telles que des vêtements chauds ou des couvertures sont récurrentes. Ce projet répond à ce fort besoin d’aide en situation d'urgence.

ob_80542e_bruno-catalano-van-goghvg.jpg

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԶՈՀՎԱԾ, ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԿԱՄ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ/ AIDE AUX FAMILLES DES MILITAIRES MORTS, DISPARUS OU BLESSÉS

Բացառությամբ անհայտ կորած զինվորների ընտանիքներին՝ մնացած բոլոր վերոնշյալ ընտանիքներին Հայաստանի Հանրապետության կառավարությունը տարբեր չափսի ֆինանսական օգնություններ է հատկացրել։ Սակայն նշված օգնությունները ոչ միշտ են բավարարում բոլոր ծառացած խնդիրները հոգալու հարցում։
Այդ պատճառով չափազանց կարևոր է նաև աջակցել պատերազմից ուղղակի կամ անուղղակի տուժած անձանց։ Օրինակ՝  ծանր վիրավոր զինվորի մանկահասակ զավակներին։
Ծրագրի նպատակն է հաշվառել ամենախոցելի ընտանիքները և առաջնային օգնություն ցուցաբերել։
A l’exception des familles de militaires disparus, toutes les familles citées reçoivent des différentes aides financières de la part du gouvernement arménien. Mais malheureusement ces aides ne sont pas suffisantes. Ces familles ont besoin de notre aide et soutien pour faire face à leurs dépenses quotidiennes. Ce programme vise à recenser les familles les plus vulnérables et à leur apporter les aides les plus urgentes.

20201204_205101.jpg

«ՁԵՌՔ ՁԵՌՔԻ ՏՎԱԾ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ/
INITIATIVE « MAIN DANS LA MAIN »

Ծրագրի նպատակն է օգնել ընտանիքներին, որոնց հիմնական «կերակրողը» զոհվել կամ անհայտ կորել է պատերազմում, իսկ մյուս անդամները առողջական կամ այլ պատճառներով հնարավորություն չունեն աշխատելու։ Օրինակ, մեծահասակ ծնողների միակ զինվոր որդին։

Ծրագրին մասնակցել ցանկացողները պարտավորվում են իրենց վրա վերցնել որևէ կենցաղային ծախս՝ օրինակ տան վարձը։

Խնդրում ենք ուղարկել մեզ էլեկտրոնային նամակ, եթե դուք ցանկանում եք այս նախաձեռնությանը մասնակցել։

Le but de ce projet est d’aider les familles dont la personne qui gagnait l'essentiel des revenus est décédée ou est disparue, et dont les autres membres de la famille, pour des raisons de santé ou d’âge, ne sont pas en mesure de travailler et combler le déficit financier. Par exemple une famille dont les parents âgés ont perdu leur seul enfant.

Le donateur s’engage ainsi à prendre en charge une partie des dépenses incompressibles de la famille.

Si vous souhaitez faire partie de cette initiative, merci de nous contacter par email.

111910639_edited.jpg